Երեկ երեկոյան Շվեդիայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել։
Հյուսիսային Նորբոթեն շրջանում ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 43,6 աստիճան Ցելսիուս։
Սա հունվար ամսվա ամենացածր ջերմաստիճանն է Շվեդիայում վերջին 25 տարվա ընթացքում։
«Սա նաև այստեղ երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանն է: Սա ամենացածր ջերմաստիճանն է 1888 թվականից ի վեր»,-ասել է օդերևութաբան Վիկտոր Բերգմանը SVT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ցուրտ եղանակի պատճառով Թագավորության հյուսիսում գտնվող մի քանի կետերում չեղարկվել են գնացքների և ավտոբուսների չվերթները:
Ռեկորդային ցածր ջերմաստիճանի պատճառը բարձր ճնշումն է Շվեդիայի հյուսիս-արևելքում և Ֆինլանդիայի հյուսիսում: Օդերևութաբանները կանխատեսում են, որ այս շաբաթվա վերջին բարձր ճնշման տարածքը կտեղափոխվի հարավ: