fbpx
Աշխարհ

Շվեյցարիան բացում է սահմանը Վրաստանի քաղաքացիների համար

Schengenvisainfo.com կայքը հայտնում է, որ Շվեյցարիան միացել է ԵՄ այն երկրներին, որոնք Վրաստանի համար բացում են սահմանները: Հուլիսի 20-ից Վրաստանի քաղաքացիները Շվեյցարիա կարող են մեկնել։

Երկրի իշխանությունները  առայժմ սահմանը չեն բացում Սերբիայի, Չեռնոգորիայի և Չինաստանի քաղաքացիների համար:

Նշենք, որ մինչ այս  Եվրամիությունը Վրաստանն ընդգրկել էր ԵՄ-ի ոչ անդամ 15 անվտանգ երկրների շարքում, որոնց համար հուլիսի 1-ից բացում է սահմանները: Վրաստանի հետ սահմանները բացելու մասին հայտարարել են նաև Գերմանիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Ֆրանսիան և Լատվիան: Ավստրիան Վրաստանի համար բաց կլինի սեպտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ Վրաստանն իր հերթին կոնկրետ ավիաընկերությունների համար երկինքը բացել է հուլիսի 1-ից, չնայած, որ կանոնավոր ավիափոխադրումների վերականգնումը հետաձգվել է մինչև օգոստոս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ