fbpx
Առողջապահություն

5 բնակչի մոտ սիբիրյան խոց նախնական ախտորոշումը հաստատվել է

Հուլիսի 2-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասնություններ է հայտնում նախնական «սիբիրյան խոց» ախտորոշում ունեցող քաղաքացիների մասին։

«Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել էր նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:

Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:

Հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ընդհանուր առմամբ հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ