Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Աթլետիկո» Մադրիդ – «Լիվերպուլ» (2-3) խաղի հետո տանտերերի մարզիչ Դիեգո Սիմեոնեն չէր սեղմել անգլիական թիմի մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը։
Սա տարատեսակ խոսակցությունների առիթ հանդիսացավ, ինչից հետո Սիմեոնեն մեկնաբանեց իր այդ գործողությունը։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Սիմեոնեի խոսքով՝ ինքը չի կիսում խաղից հետո միմյանց ողջունելու մշակույթը և ոչ մեկի ձեռքն էլ չի սեղմում։
Նա նշել է, որ Կլոպին հաջորդ անգամ տեսնելուց անպայման կողջունի նրան։

