fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահ

Ազգային ժողովի նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», – ասված է արձանագրության մեջ։

Այսպիսով՝ ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնեց Ալեն Սիմոնյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ