fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը հրաժարվելու անձնական բժշկից

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է աղմկահարույց՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին։

Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է անձնական բժիշկ տրամադրել Ազգային ժողովի ղեկավարին։

Սիմոնյանը նշել է, որ երբ ընդունվի այդ նախագիծը, ինքը հրաժարվելու է անձնական բժշկից։

ԱԺ նախագահի խոսքով՝ իրեն անձնական բժիշկ պետք չէ ու ինքն առաջարկելու է, որ այն գործածվի Խորհրդարանի հաջորդ ղեկավարի պագայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ