Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել, այսպես կոչված, «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները։
Նրանք պահանջում էին ԱԳՆ-ից պատասխանել, թե ինչ քարտեզներով են արվելու սահմանագծումն ու սահմանազատումը, ինչ մասնագետեր են աշխատելու այդ գործում և ով է իրականացնելու գործընթացը։
Ոստիկանությունը պահանջ ներկայացրեց ցուցարարներին, որոնցից որոշները բերման ենթարկվեցին՝ Ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։
Ոստիկանությունից ԶԼՄ-ներին հայտնել են, որ բերման է ենթարկվել 13 քաղաքացի։

