Կիրակի Սինգապուրի ռազմաօդային ծառայության երկու F-15 SGs կործանիչներ են գործադրվել տագնապային հաղորդագրության հետևանքով, որ Scoot ավիաընկերության ինքնաթիռում ռումբ է տեղադրված, հայտարարել է երկրի պաշտպանության նապարար Էն Հենյան ֆեյսբուքյան իր էջում:
«Սինգապուրի ռազմաօդային ծառայության երկու F-15 SGs կործանիչներ են գործադրվել Ֆիլիպիններից Սինգապուր ժամանող ինքնաթիռին ուղեկցելու նպատակով դրանում տեղադրված ռումբի մասին տագնապային հաղորդագրության հետևանքով, որը, ինչպես պարզ է դարձել, կեղծ էր»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվել է նաև, որ սինգապուրյան զինվորականների պարագայում ցանկացած սպառնալիքն ընկալվում է որպես իրական մինչև իրավիճակը լիովին պարզաբանելը:
Տեղական StraitsTimes թերթի հաղորդմամբ Scoot ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունների իսկությունը: Սակայն սպառնալիքը կեղծ էր և 144 ուղևորով և անձնակազմի վեց անդամներով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: