Ոգեշնչվելով Քիմ Քարդաշյանի պատմական հայրենիք կատարած այցերից Singapore Tattler պարբերականի լրագրողները ուղևորություն են կատարել Հայաստան։ Պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մասին։ Լրագրողներին շատ է դուր եկել Հայաստանը և այն վայրերը, որոնք նրանք այցելել են տարեսկզբին։
Պարբերականը գրում է,-«Համեմատաբար չհետազոտված տարածաշրջանն առաջարկում է Արևելքի և Արևմուտքի հմայքների հետաքրքիր խառնուրդ։ Այստեղի հարուստ պատմությունը, հոյակապ տեսարանները, հայտնի խոհանոցը և բազմաթիվ արկածներ կարող են գրավել զբոսաշրջիկների ամբոխի։ Հուսով ենք, որ կարճ ժամանակ անց Հայաստանի լուսանկարները կողողեն բոլորի instagram-ները»։
Singapore Tattler-ը գովել է նաև հայկական խոհանոցը, մասնավորապես՝ լավաշը, տաք ուտեստները, տեղական պանիրը , ինչպես նաև օրգանական խոտաբույսերից ու կանաչեղենից պատրաստված աղցանների լայն ընտրանին:
«Սննդամթերքի հետ ավելի լավ է խմել լեռներից հոսող աղբյուրի ջուր», – գրել է պարբերականը։