Հոկտեմբերի 17-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում այրվում է տնակ։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
- Գագարին գյուղի սկզբնամասում այրվել է 15 հա խոտածածկույթ
- Լեռնանիստ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիփանիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:22-ին, մարվել` 04:22-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ) և տանը հարակից մեկ այլ տնակ՝ գույքով (մոտ 36 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ: