Սիրիական դեմոկրատական ուժերի արաբ-քրդական ջոկատները պատանդ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան հազար զինյալի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նոսվոստին»:
«Վճռական բախումից առաջ պադանդառված զինյալների թիվը ընդամենը 800 էր, բայց հետո նրանց թիվն ավելացավ ու ամեն օր փոխվում է»,- ասել է ԱՄՆ-ում Սիրիայի դեմոկրատական ուժերի քաղաքական առաքելության համանախագահ Բասսամ Իսաքը:
Իսաքը նաև նշել է, որ Բագուզ գյուղի ազատագրման համար բախումներն ու ազատագրումը դանդաղ են ընթանում, քանի որ կան պատանդներ և մտահոգված են վերջիններիս անվտանգությամբ: Բագուզ գյուղը գրավել էին «Իսլամական պետության» զինյալները:
Նշենք, որ ուրբաթ օրը ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող արաբ-քրդական ջոկատները հայտարարել էին, որ վերսկսում են գործողությունները ԻՊ-ի դեմ Սիրիայի հարավարևելյան հատվածում գտնվող Բագուզ գյուղն ազատագրելու համար: