Հայաստանից Սիրիայի ուղարկված բժիշկների խումբն արդեն բազմաթիվ մարդկանց է օգնել։ Հումանիտար կողմը այս առաքելության մեջ հիմնականն ու միակ նպատակայինն է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես այս առաքելությունը կհամարեմ հաջողված, եթե պարզվի, որ մեր ներկայացուցիչները օգնել են այն մարդկանց սերունդներին, որոնք օգնել են Օսմանյան կայսրությունում եղած սպանդից մազապուրծ հայերին»,- ասել է Փաշինյանը։
Սա, ըստ Փաշինյանի, հումանիտար-պատմական առաքելություն է, և հայկական կողմը փորձում է բարեկամ, եղբայրական սիրիական ժողովրդին։
Աղբյուրտ՝ shantnews.am