fbpx
Էկո

Սիրիայի հարցով գագաթնաժողովը կկայանա Անկարայում

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին Անկարայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Իդլիբի իրավիճակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը: Այս մասին հաղորդում է TACC-ը:

«Անկարայում եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը կհատկացվի Իդլիբին: Ինչպես նաև տեղի կունենա թուրքական դիտակետերի և ահաբեկչական կազմակերպությունների մասին կարծիքների փոխանակում»,-ասել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ Անկարան շարունակում է Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը:

Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը կանցկացվի Անկարայում սեպտեմբերի 16-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ