Սիրիայի հյուսիսից ԱՄՆ զորքերի դուրսբերումն ավարտված է. Էսպեր

Հրապարակող՝

Անկարան կարծես հեռանում է ՆԱՏՕ-ից․ Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արևելքում: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը։

Նրա խոսքով՝ Սիրիայում կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի 600 զինծառայող։

«Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել ներկայությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:

Էսպերը չի բացառել նաև Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան:

«Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր է, կկարողանամ հետ կանչել 50 յուրայիններին»,-ասել է նա։

Ամենաթարմ