Սիրիայի մոտ 40 հազար քաղաքացիներ, ովքեր մասնակից են եղել անօրինական զինված կազմավորումների շարքերում մարտական գործողությունների, համաներում են ստացել սիրիական կառավարության կողմից։
Ազգային հաշտեցման կազմակերպությունը, որն անմիջապես ենթարկվում է երկրի վարչապետին, ստեղծվել է անցած տարվա վերջին՝ Ազգային հաշտեցման արդեն նախկին նախարարության հիմքի վրա։
Կազմակերպության տնօրեն Յանա Հադուրի խոսքով՝ 40 հազար անձինք, այդ թվում 6000 կանայք, ովքեր հայտնվել էին ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում, շտկել են իրենց կարգավիճակը Սիրիայի իշխանությունների հետ և ստացել անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունք։ Դա տեղի է ունեցել համապատասխան մարմինների հետ կազմակերպության կատարած աշխատանքի արդյունքում։