Գրոհայիններն անօդաչու սարքեր են արձակել Սիրիայում «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի շրջանի ուղղությամբ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ուշ երեկոյան:
Նշվում է, որ ռուսական ավիաբազայի օդային տարածության վերահսկման միջոցները հայտնաբերել են անօդաչուներից կազմված խումբ, որոնք արձակվել էին Իդլիբում գրոհայինների վերահսկողության տակ գտնվող դեէսկալացիոն գոտուց:
Կատարվածի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ավիաբազն գործում է սովորական ռեժիմով: