Սիրիայի Դեյր Զոր նահանգի Բագուզ բնակավայորւմ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնում է SANA գործակալությունը:
«Չորս մարդ է մահացել Սիրիայի Դեյր Զոր նահանգի Բագուզ բնակավայրում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ագրեսիայի հետևանքով տների վրա ռազմաօդային ուժերի իրականացրած հարվածների հետևանքով», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
