Նիկոս Նիկոլայիդիսը Facebook-ի իր էջում գրել է.
«Կան քայլեր, որոնք պետք է անեն մարդիկ։ Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների հետ կապված իմ կարծիքով պետք է ամբողջ աշխարհում ցույցեր անցկացվեին ԱՄՆ -ի ու ՌԴ-ի դեսպանատների մոտ, որովհետև այդ երկրները ԱԽ -ում կարելի ա ասել խոչընդոտել են միասնական որոշում կայացնելու հարցում։
Եվրոպական երկրներում թուրքական դեսպանատների մոտ պետք է ցույցեր անցկացվեին մի շարք պահանջներով, մասնավորապես այդ երկրների կառավարություններից պետք է պահանջեին դիվանագիտական կապերը խզել Թուրքիայի հետ։
Իհարկե, սա առաջինը պետք է անեին քրդերը, որոնք մեծ համայնքներ ունեն աշխարհում, բայց եթե անգամ նրանք չեն կարում միավորվեն, մարդիկ անտարբեր չպետք ա մնան։
Թուրքիայի վրա պետք է ճնշում գործադրվի, հստակ ու կտրուկ քայլեր պետք է արվեն»։