fbpx
Զինված Ուժեր

Սիրիայում վիրավորված հայ սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում

Սիրիայում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված, հումանիտար առաքելությանը մասնակցող հայաստանցի սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում հայտնեց առաքելությանը ներգրավված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ Նազելի Էլբակյանը։

Նա հայտնեց, որ սակրավորի վիճակը նորմալ է, թեև աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Նրան առաջիկայում կտեղափոխեն Հայաստան՝ ապաքինումն այստեղ շարունակելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանը Սիրիա է ուղարկել հումանիտար ականազերծողներից (սակրավոր), ռազմական բժիշկներից ու նրանց անմիջական անվտանգությունն ապահովող ծառայողներից կազմված 83-հոգանոց խումբ՝ այնտեղ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար։

Փետրվարի 19-ից մինչ օրս հայաստանցի մասնագետները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10510 քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ:

Փետրվարի 18-ից առ այսօր սիրիացի գործընկերների հետ համատեղ հայաստանցի բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և թերապևտիկ բնույթի մոտ 100 օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ