ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Սիսիանն ու Գորիսը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված անակնկալ ստուգայցերի այսօրվա օրակարգում էին։ Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքներն ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր շարունակել են Սյունիքի մարզում։
«Դիտարկումներն ընդգրկում են ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առևտրի և սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական հաստատություններ, գեղեցկության կենտրոններ, արտադրություններ և այլն։
Այսօրվա ուժեղացված ստուգայցը բավականին բարվոք վիճակ է արձանագրել երկու քաղաքում էլ: Դիտարկված տնտեսավարողներին` առևտրի կենտրոններ, կաթի արտադրամաս, դեղատուն, գեղեցկության սրահներ, ցուցաբերվել է խորհրդատվություն, տրվել է խախտումները վերացնելու ցուցում»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/736895433813053?__xts__[0]=68.ARDIv-VXJoyGyihnmV77zx_10EvX_KpUp_ZNe7rJLtsb7MX_fzpBir_X1bJRUmxH49XFKjSVrGtEkebxviepG6ElxMXdNmUEIUAjq4CeIvExZGP8cc73vQ06omSPhkLEuywBvT4PEHR2fNhvPh3E87XOc3Zk0fe87RJnYjvhRodhDiKqgH3fiPBSNRMgQqMp180Eoq4fgJuL4CsVmo37oGpoUlEkCRHlTJ3Q4gp44lL0YogF9fRQzCwIRUGXS-4nn5cORDxoC2-ZzhA9InFDocUAcoDFfFMRgQHIYbfZV9TZ_aIlU7yhvG0QiRlO0ghAwKDr3MpA6s0lCNCka9fwqBs&__tn__=-R