Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին ու «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր համարվող City Football Group-ը պայմանավորվածության են հասել։
Այս մասին հայտնում է Daily Record-ը։
Նշվում է, որ արգենտինցուն 5 տարվա պայմանագիր է առաջարկվել, որի արժեքը կազմում է 700 միլիոն եվրո։ Ըստ դրա՝ Մեսսին պետք է 3 տարի հանդես գա «Սիթիում», իսկ 2 տարի City Football Group-ին պատկանող մեկ այլ՝ «Նյու Յորք Սիթի» ակումբում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մեսսիին նաև առաջարկել են գումարի մի մասի դիմաց տրամադրել կազմակերպության բաժնետոմսերի որոշ մասը, սակայն արգենտինացին այդ առաջարկը մերժել է։