Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է Ամերիկայի գավաթի Բրազիլիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ թիմի վիճակին.
«Ագուերոն դաշտ դուրս կգա հենց սկզբից: Ես կասկածներ միշտ ունենում եմ, բայց այս անգամ վստահ եմ, որ նա կլինի մեկնարկային կազմում: Մյուսների հարցում հստակ ոչինչ ասել չեմ կարող:
Նույնիսկ Լիոնել Մեսսիի»,- ասել է գլխավոր մարզիչը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին Բելու-Օրիզոնտիում: