Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում SAS (Scandianavian Airlines System-խմբ.) ընկերության ավելի քան 1400 օդաչուներ գործադուլ են հայտարարել:
Ինչպես հայտնում է շվեդական The Local-ը, այս երկրներում, ընդհանուր առմամբ, մոտ 600 չվերթ է չեղարկվել:
Մասնավորապես հաղորդվում է, որ Դանիայում գործադուլին միացել է 372, Նորվեգիայում 545 և Շվեդիայում 495 օդաչու: Այսպիսով, չեղարկվել են ընկերության կողմից իրականացվող մոտ 70 տոկոս չվերթները: Գործադուլը չի տարածվել միայն սանիտարական ու SAS-ի գործընկերների կողմից իրականացվող թռիչքների վրա:
Օդաչուներն այս երկրներում գործադուլ էին հայտարարել այն բանից հետո, երբ չէր հաջողվել ավիաընկերության կոլեկտիվ համաձայնագիր կնքել, միևնույն ժամանակ, օդաչուներն այսկերպ պահանջում են աշխատավարձերի բարձրացում ու աշխատանքային գրաֆիկի փոփոխություն: