fbpx
Աշխարհ

Զուրաբիշվիլին Զատկի կապակցությամբ համաներում է շնորհել 42 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սուրբ Զատկի կապակցությամբ համաներում է շնորհել 42 դատապարտյալի: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։

Նրանցից 19-ը եղել են բանտարկյալներ, իսկ 23-ը՝ պայմանական ազատազրկվածներ։ Համաներվածներից 4-ը կանայք են։

Նախագահը լիազորությունների ստանձնումից հետո երկրորդ անգամ է օգտվում համաներում շնորհելու իր իրավունքից։ Ամանորի նախօրեին Սալոմե Զուրաբիշվիլին ներում էր շնորհել 3 կնոջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ