Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին ֆրանսիական գրախանութներում ռուս և ուկրաինացի գրողների ստեղծագործությունների պահանջարկն աճել է։ Այս մասին հայտնել է Le Monde-ը։
Ըստ գրախանութների տերերի՝ ընթերցողներին սկսել են ավելի շատ հետաքրքրել Դոստոևսկու, Տոլստոյի, Գոգոլի, Բուլգակովի, Գրոսմանի, Պուշկինի, ինչպես նաև ժամանակակից ռուս և ուկրաինացի գրողների ստեղծագործությունները։
Le Monde-ը նշել է, որ գրականության օգնությամբ ընթերցողները ցանկանում են հասկանալ Ուկրաինայում այս պահին ընթացող ճգնաժամի ծագումը։