fbpx
Աշխարհ

Ճապոնիայում թռչնի գրիպի բռնկման պատճառով սկսել են ոչնչացնել երեք հազար բադերի

Թռչնի գրիպի նոր բռնկում է գրանցվել ճապոնական Սայթամա պրեֆեկտուրայում, սկսել են ոչնչացնել մոտ 3 հազար բադերի, նշվել է շրջանի վարչակազմի հաղորդագրությունում։

«Նախօրեին Գյոդա քաղաքի թռչնանոցում կասկածելի դեպք է հայտնաբերվել։ Այսօր մանրամասն ստուգման արդյունքում հաստատվել է գերպաթոգեն թռչնի գրիպի վարակման փաստը»,- տեղեկացրել են շրջանի վարչակազմում՝ նշելով, որ սկսվել է մոտ 3 հազար բադերի ոչնչացումը։

Ֆերմայի շուրջ երեք կիլոմետր շառավղով մտցվել է թռչունների տեղափոխման կարանտին։ Ֆերմայի և սարքավորումների վարակազերծման աշխատանքները կավարտվեն հունվարի 29-ին։

Փորձագետները վարակների աճը կապում են չվող թռչունների սովորականից ավելի վաղ (սեպտեմբերի վերջին) վերադարձի և տարբեր շրջաններում վիրուսի տարածման հետ։ Թռչնի գրիպը պատճառ է դարձել, որպեսզի Ճապոնիայում հավի ձվի գինը հասնի 29-ամյա առավելագույնին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ