fbpx
Երևան

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրել է, որ սկսել են տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը։

Նա նշել է, որ վերջապես կան ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը և այն սկսել են կիրառել։

«Ամենակարևորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձևով շրջիկ առևտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը», – գրել է Մարությանը:

Նա նշել է, որ քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր կա և շարունակելու են բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ