fbpx
ՏՏ

Ջենեսիս Արմենիա և Խելք հիմնադրամները 44-օրյա պատերազմի մասնակիցների համար սկսում են ծրագիր

«Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամների համատեղ ջանքերով մեկնարկում է «Վերաինտեգրում կրթության միջոցով» մասշտաբային նախագիծը, որը հնարավորություն կտա 44-օրյա պատերազմին մասնակցած (առաջնահերթ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած) երիտասարդներին որակյալ կրթության և սոցիալ-հոգեբանական աջակցության միջոցով վերաինտեգրվել հասարակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը և «Խելք» դպրոցը «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ, նաև բազմաթիվ դոնորների նյութական օժանդակությամբ, հնարավորություն կտան ծրագրի մասնակիցներին 6-ամսյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացների միջոցով դառնալ ՏՏ մրցունակ մասնագետ:

Շահառուներին կտրվի հնարավորություն մասնագիտական բարձր գիտելիքներով, հաղորդակցության, բանակցային, կառավարման և թիմային աշխատանքի հմտություններով մուտք գործել ՏՏ աշխատաշուկա (այդ թվում համաշխարհային):

«Վերաինտեգրում կրթության միջոցով» նախագիծը կմեկնարկի 2022 թվականի օգոստոսին` մասնակիցների և դասընթացավարների մանրակրկիտ ընտրությունից հետո։

«Ջենեսիս Արմենիա» և «Խելք» հիմնադրամները վճռականորեն աշխատելու են պատերազմի մասնակիցների վերականգնման ուղղությամբ նաև այս նախաձեռնությունից դուրս։

Ծրագրի մասնակից դառնալու համար դիմորդները կանցնեն ընտրական փուլերով, ապա կկատարվի վերջնական ընտրություն՝ ձևավորելու համապատասխան խումբը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ