fbpx
Խորհրդարան

Սկսում ենք քննարկել հարկային օրենսգիրքը․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Սկսում ենք քննարկել Հարկային օրենսգիրքը

Հարգելի գործընկերներ։ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն արդեն ուղարկվել է Ազգային ժողով։
Փաթեթի քննարկման համար գլխադասային է նշանակվել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

Այդ կապակցությամբ այսօր ժամը 15:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՓՄՁ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ հենց ՀՕ փաթեթի քննարկման նպատակով։

Օրակարգում են՝
1. ՓՄՁ-ներին առնչվող հարկային օրենսդրությունում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
2. ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՕ-ի նախագծում առկա ՓՄՁ-ներին առնչվող խնդրահարույց դրույթներ:
3. Այլ հարցեր:

ՓՄՁ աշխատանքային խմբի ՓՄՁ շահերը ներկայացնող անդամ կառույցներն են՝
1. ՓՄՁ Ասոցիացիա:
2. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն:
3. Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ:
4. Հայկական բիզնես կոալիցիա:
5. Հայաստանի գյուղատնտեսական դաշինք:
6. Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն:
7. Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա:
8. Հայաստանի հյուրատների զարգացման ասոցիացիա:

Քննարկմանը մասնակցելու են ներկայացուցիչներ՝ ֆինանսների նախարարությունից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից։

Քննարկումը բաց է լուսաբանման համար և ուղիղ հեռարձակվելու է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ