2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Դալարիկ համայնքում մեկնարկել են Կոմիտաս փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 20 մլն 588 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 10 մլն 294 հազարական դրամ է:
***
Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3 ծրագրային հայտի առնչությամբ ժամկետների երկարաձգման միջնորդություն, իսկ 5 ծրագրային հայտի մասով էլ ծրագրից հրաժարվելու մասին համայնքների ղեկավարների հիմնավորմամբ գրություն:
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հինգ նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 31 ծրագիր: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը:
Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից։