fbpx
Աշխարհ

21:00 18/7/2019

Աթենքը Վաշինգտոնից աջակցություն է խնդրել Թուրքիայի հետ խնդիրների դեպքում

Աթենքը Վաշինգտոնից կապի մաքուր գիծ է խնդրել Թուրքիայի հետ խնդիրների առաջացման դեպքում։ Այս մասին ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Վաշինգտոնում հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է Ekathimerini-ն։

Դենդիասն ասել է, որ երջանիկ է, որ իր առաջին հանդիպումներից մեկը որպես արտգործնախարար եղել է Պոմպեոյի հետ, որի հետ քննարկել է նաև ռազմավարական երկխոսությունը երկու երկրների միջև և դրա հետագա խորացման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ նա Պոմպեոյին հրավիրել է մասնակցելու ռազմավարական երկխոսությանը, որը տեղի կունենա Աթենքում։

Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային էներգետիկ իրադարձությունները և եռակողմ համագործակցությունը Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի միջև, որին աջակցում է ԱՄՆ-ը։

Իր կողմից՝ Պոմպեոն իր Թվիթերում նշել է, որ Հունաստանը կայունության հենարանն է Արևելյան Միջերկրածովում ու Բալկաններում և ՆԱՏՕ կարևոր դաշնակիցը։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք սերտ համագործակցության շարունակմանը՝ տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանն աջակցելու նպատակով»,- ավելացրել է նա։

Վաշինգտոնի համար ամենահրատապ խնդիրը Համագործակցության համաձայնագրի շարունակումն է երկու երկրների միջև փոխադարձ պաշտպանության ոլորտում։

 

Վերեվ