Օրերս կայացած «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթը ապտակեց հաղորդավար, կատակերգու Քրիս Ռոքին՝ վերջինիս կատակի համար, որը ուղղված էր Սմիթի կնոջ ճաղատ լինելուն։
Այս միջադեպից հետո Ռոքի ելույթների արժեքը բարձրացել է։ «Ego Death» միջազգային շրջագայության շրջանակում շոուի տոմսերը 46 դոլարից բարձրացել են հասնելով 400 դոլարի։
Այս մասին հայտնում է Ticketmaster-ը։
Նշվում է, որ ապտակին հաջորդող գիշերը Ռոքն ավելի շատ տոմս է վաճառել, քան մեկ ամսվա ընթացքում։