fbpx
Ժամանց

Ուիլ Սմիթը դուրս է գալիս Ամերիկյան կինոակադեմիայից

Հոլիվուդյան հայտնի դերասան, օսկարակիր Ուիլ Սմիթը դուրս է գալիս ԱՄՆ-ի կինոմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ակադեմիայից։

Այս մասին գրում է Deadline-ը։

Սմիթը հայտարարել է, որ ինքը դադարեցնում է անդամությունը Ակադեմիային ու պատրաստ է ընդունել յուրաքանչյուր հետևանք, որն անհրաժեշտ կհամարվի։

Հիշեցնենք, որ «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքը, ով այդ պահին վարողի դերում էր, կատակեց Սմիթի կնոջ ճաղատության վերաբերյալ, որից հետո դերասանը բարձրացավ բեմ ու ապտակեց Ռոքին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ