Հայաստանում շարունակվում են գրանցվել սնկից թունավորման դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է.
սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք ընդունել նկարները, քանի որ թունավոր սունկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց,
ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
չուտել հում սունկ,
երեխաներին չկերակրել սնկով,
աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
թարմ սնկերը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,
չզբաղվել ինքնաբուժությամբ։

