Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Մնոուդենը հայտարարել է, որ կվերադառնար ԱՄՆ և դատարանի առաջ կկանգներ սոսկ այն պայմանով, որ այն արդարացի և անաչառ կլինի։ Այս մասին հաղորդում է TACC-ը։
National Public Radio ռադիոկայանի հեռախոսային հարցազրույցի ընթացքում ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակիցը հայտարարել է, որ կցանկանար հնարավորություն ունենալ երդվյալներին պատմելու, թե ինչու է ինքը գաղտնի տեղեկությունը տրամադրել լրագրողներին: Բացի դրանից՝ երդվյալները նաև պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու այն գաղտնի նյութերին, որոնք ինքը հայտնի է դարձրել, որ գնահատեն, թե արդյո՞ք ինքը ճիշտ է վարվել:
«Մեզ մոտ չի կարող արդարացի դատական քննություն լինել տեղեկատվության բացահայտման շուրջ, եթե երդվյալները չեն կարող գնահատել՝ ճիշտ է եղել արդյոք, թե՝ ոչ այդ տեղեկատվությունը բացահայտելը»,- ասել է Սնոուդենը:
Սնոուդենը 2013 թվականի հունիսին Washington Post և Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր է փոխանցել Համացանցում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի մասին: