Սոչիում Պուտինն ու Լուկաշենկոն սկսել են բանակցությունները

Հրապարակող՝

Սոչիում Պուտինն ու Լուկաշենկոն սկսել են բանակցությունները

Ամենադիտվածներ

РИА Новости գործակալության հաղորդմամբ՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սկսել են իրենց բանակցությունները։

Երկու երկրների ղեկավարների «երես առ երես» հանդիպումն ընթանում է ՌԴ նախագահի նստավայրում։ Պուտինն ու Լուաշենկոն քննարկելու են երկկողմ և ռազմավարական համագործակցության մասին հարցերը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ բանակցությունները տևելու են «այնքան, որքան կպահանջվի»։ Նախագահները չեն ծրագրում հանդիպման արդյունքներով փաստաթղթեր ստորագրել և մամուլի ասուլիս անցկացնել։

Նշենք, որ Սոչի աշխատանքային այցը Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան ուղևորությունն է օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։

Ամենաթարմ