fbpx
Աշխարհ

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկների 85 տոկոսի հաշվարկի արդյունքում առաջատարը ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է: Այս մասին հայտարարել են երկրի արդարադատության նախարարությունից:

Սոցիալ-դեմոկրատները ստացել են ձայների 18 տոկոսը, երկրորդ տեղում «Իրական ֆիններ» կուսակցությունն է՝ 17,7 տոկոս, իսկ երրորդ տեղում 16,4 տոկոսով «Ազգային կոալիցիոն կուսակցությունն» է: Չորրորդը «Ֆինլանդական կենտրոնն» է (14.6 տոկոս), իսկ հնգյակը եզրափակում է «Կանաչների դաշինքը» (10.9 տոկոս): Մյուս ուժերի հավաքած ձայները 10 տոկոսից քիչ են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ