Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Քաղաքապետը նշել է, որ կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել են Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:
«Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:
Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսի միայն շենքերի կառուցումից հետո:
Համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»։
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/2617505028537217/