fbpx
Առողջապահություն

Սոցիալական փաթեթում կընդգրկվեն ավելի քան 15,000 առողջապահության ոլորտի աշխատող

«Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շրջանակներում առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմերի աշխատողներին ներառել բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկում և նրանց համար նույնպես առողջակապահության ապահովագրական փաթեթներ ձեռք բերել:

Սոցիալական փաթեթում կընդգրկվեն ավելի քան 15,000 առողջապահության ոլորտի աշխատող: Սոցիալական փաթեթի շահառուներից բացի կներառվեն և առողջապահական փաթեթներ ձեռք կբերվեն.

1) մարզերում` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններովա. միայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (բացառությամբ միայն ստոմատոլոգիական բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների) աշխատողների համար,բ. 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող բժշկական կենտրոններում հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող բոլոր աշխատողների համար,

2) Երևան քաղաքում` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններովա. միայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների բոլոր աշխատողների համար (բացառությամբ միայն ստոմատոլոգիական բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների),

բ. 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն իրականացնող ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներին:

Այս մասին հայտնում է Տելեգրամի կառավարության պաշտոնական ալիքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ