fbpx
Սպորտ

Սոլարի. Պատրաստ ենք Բարսելոնայի դեմ կիսաեզրափակչին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին խոսել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումներից ունեցած սպասելիքների մասին:

«Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչին մասնակցելու է 4 հիանալի թիմ: Երկու դիմակայությունն էլ շատ հետաքրքիր և լարված է լինելու: Մենք շատ ոգևորված ենք:

Եթե թիմը ցանկանում է տիտղոսներ նվաճել՝ պետք է պատրաստ լինի ամեն ինչի: «Բարսելոնային» հաղթելու համար անհրաժեշտ է, որ ֆուտբոլիստները միասնական աշխատեն: Հիմա նրանք հենց այդպես էլ աշխատում են: Մենք պատրաստ ենք կիսաեզրափակչին»,- Սոլարիի խոսքը մեջբերել է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են «Բետիսն» ու «Վալենսիան»:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ