Ամերիկյան SpaceX ընկերությունն այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է արձակել իր հրթիռը՝ այս անգամ ուղեծիր տեղափոխելով Starlink արբանյակների նոր խմբաքանակը. խոսքը 53 արբանյակի մասին է: Այս մասին հայտնել է space.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Falcon 9 հրթիռն արձակվել է Կանավերալ հրվանդանի տիեզերական արձակման կայանից։ Սա ընկերության՝ այս տարվա 25-րդ արձակումն էր:
Նշվում է, որ շաբաթ օրվա հաջող մեկնարկով SpaceX-ը, ընդհանուր առմամբ, ուղեծիր է դուրս բերել 1844 Starlink արբանյակ (ներառյալ նախնական փորձնական տարբերակները):

