Լուչիանո Սպալետին լքեց «Ինտերը»: Այս մասին տեղեկացնում է միլանյան ակումբի «Թվիթերի» Էջը:
Ակումբը պաշտոնապես հայտարարեց մասնագետի հեռանալու մասին ու շնորհակալություն հայտնեց նրան աշխատանքի համար: Սպալետին երկու մրցաշրջան աշխատեց «Ինտերի» հետ: Երկու մրցաշրջանում էլ թիմը զբաղեցրեց Սերիա Ա-ի 4-րդ հորիզոնականն ու որակավորվեց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:
FC Internazionale Milano can confirm that Luciano Spalletti is no longer Head Coach of the First Team.
The Club wishes to thank Spalletti for his work and the results achieved together.#FCIM
— Inter (@Inter_en) May 30, 2019