Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակեցին Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան:
Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, որոնք փորձում են ցուցարարներին համոզել դուրս գալ ոչ երթևեկելի հատված: Մի պահ իրավիճակը լարվեց և քաշքշուկ սկսվեց ցուցարարների և ոստիկանների միջև:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ ևս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց՝ բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից: