fbpx
Հասարակություն

Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ոստիկանության ակադեմիայում

«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանված Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, Ոստիկանության ակադեմիայում, Ծովակալ Իսակով պող. 29 հասցեում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։

Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Երկու անձ ձերբակալվել է․ նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001թթ.:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ