Թուրքիայի Ülkü Ocaqları-ի նախկին նախագահ Սինան Աթեշը, որն ավելի հայտնի է որպես Գորշ գայլերի ղեկավարներից մեկը, սպանվել է Անկարայում հարձակման ժամանակ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Աթեշի եւ նրա ընկեր Սելման Բոզքուրթի վրա հարձակումն իրականացրել է զինված մոտոցիկլավարը։
Գլխից վիրավորված Աթեշը տեղում մահացել է, իսկ Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում։
Հարձակվողին հաջողվել է փախչել դեպքի վայրից։

