Արման Բաբաջանյանը գրել է․
«Ոչ մի միջոցի առաջ կանգ չենք առնելու՝ սպառնացողը Քոչարյանը կլինի, Սերժ Սարգսյանը, թե Վանեցյանը։ Մեր ողջ ներուժը պատրաստ է ժողովրդի իշխանությունը պաշտպանելու համար:
Փողոցային պայքա՞ր եք ուզում, կստանաք փողոցային հակապայքար։ Ցնցո՞ւմ եք ուզում, ուրեմն պատրաստ եղեք, ամենադաժան ժողովրդական հաշվեհարդարի։
Ժողովրդի իշխանությունը պաշտպանելու միջոցների մեջ խտրություն չի դրվելու։
Մենք պատրաստ ենք համերաշխ համակեցության և աշխատանքի։ Չե՞ք ուզում, ուրեմն պատրաստվեք դիմահար ճակատամարտի։
Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավար ապագան անքննելի ու անշրջելի իրողություններ են։
Մնացյալ ամեն ինչ ստորադաս է»։