Հրանտ Տեր-Աբրահամյանը գրել է․
«Նախորդ օրը զսպվածության կոչ արեցի ընտրություններում ձախողածներին:
Հիմա նույն կոչը՝ հաջողածերին:
Զուսպ պահեք ձեզ, որովհետև
1. Ժողովուրդը ձեզ ինդուլգենցիա չի տվել պարտության համար: Ժողովուրդն ընդամենը ինքն իրեն է պաշտպանել՝ իր ազատությունն ու իր անկախությունը: Բնազդով կասեք, ես կասեմ՝ առողջ կենցաղային բանականությամբ:
2. Ներքին ֆրոնտում հաղթանակը մեծ բան չէ, մանավանդ փչած փուչիկների նկատմամբ: Այն էլ՝ վերջնական չի, քանի որ Քոչարյանն իր լավագույն երազներում չէր պատկերացնի հայ ժողովորդի 20 տոկոս ձենն ունենալ՝ արդար ընտրություններով: Եվ ներկայություն հաստատելով խորհդարանում, սպասելուեն ձեր սայթակումներին:
3. Երկրում շարունակվում է վերջին երեք տարվա երկիշխանությունը: Եթե այս անգամ էլ չհասկանաք, որ իշխանությունը ոչ ընտրություններում հաղթանակն է, ոչ էլ միայն պաշտոնները, այլ շատ ավելի լայն ազդեցության դաշտ, մինչև հաջորդ հերթական ընտրություններ չեք ձգի:
4. Գլխավոր խնդիրները արտաքին հարաբերություններում են: Պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է՝ ռազմական գործողություններն են միայն ավարտվել: Պետք է կարողանաք վերջապես երկիրը պաշտպանեք, կանգնացնեք շարունակվող նահաջը, ամրացնեք դիրքերն ու մտածեք հետագայում հակագործողությունների մասին: Խաղաղության դարաշրջան, արժանապատիվ խաղաղություն և այլն՝ կանֆետի պլպլան փաթեթներ են: Իրականությունն առայժմ կռիվն է, ու դեռ չի երևում, թե ինչպես պետք է չլինի։
5. Դուք ունեք շատ կարճ, անտանեի կարճ ժամանակ՝ ապացուցելու համար, որ այլևս նախկինը չեք: Որ հետևություններ եք արել նախկինից ու ունեք ռեալ ծրագիր, թե ինչպես այսօրվանից սկսել քայլ առ քայլ դուրս գալ ճգնաժամից: Ունեք ռեալ վերլուծություն իրավիճակի և դրանից բխող քայլեր: Երկրի ներսում պետք է վերանա երկիշխանությունը: Երկիրը պետք է վերականգնի իր ինքնապաշտպանաան համակարգը: Շատ արագ կրեևա՝ ունե՞ք նման պլան, թե ոչ: Խոսքը ոչ թե տարների, այլ ամիսների ու նույնիսկ շաբաթների մասին է:
6. Եթե պարզվի ոչինչ չունեք, շատ արագ փոխվելու է իրավիճակը: 5 տարի չէ, 2 տարի չէ, մի տարում, կամ նույնիսկ մի քանի ամսում:
7. Էսօր առավոտ 6 անց կեսից՝ ամառը շուտ է լուսանում պետք է գործը սկսած լիներ: Եթե չեք սկսել՝ վաղն առավոտ 6 անց կեսից: Այլաբանական եմ ասում, բայց նաև ուղիղ իմաստով՝ առավտ 9-ից գործ սկսողը ոչնչի չի հասնի: Խմել, ֆուտբոլ, աղջիկ՝ շաբաթը մեկ միայն՝ սա արդեն կատակով, որ շատ չնեղվեք»: