Տնտեսություն

Մայիսին աշխատաշուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել․ Քերոբյան

2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նա կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին․ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։ «Արտագաղթելու փոխարեն եկեք միասին շենացնենք մեր երկիրը», – նշել է Քերոբյանը։

Նա վերջում ավելացրել է, որ շուտով կկիսվեն ավելի մանրամասն տեղեկատվությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ