fbpx
Հասարակություն

Թե բա արվեստի գործիչները սպառնում են արտագաղթել երկրից. Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է.

«Սյուրռեալիստական վերնագիր.

«Թե բա արվեստի գործիչները սպառնում են արտագաղթել երկրից»
Իմ օրինակով ասեմ.

Ես Հայաստանը չեմ լքել այն պատճառով, որ Հայաստանում Սերժն ու հանրապետականներն էին իշխանության, որ իմ պատկերացումներն ու նրանց թելադրած խաղի կանոնները անհամատեղելի էին, դա եղել է իմ ընտանիքի պատմությունից եկող հանգամանքների ու իմ խիստ անձնական որոշման արդյունքում։

Ես երբեք պետությունը չեմ նույնացրել օրվա իշխանության հետ, չեմ խռովել հասարակությունից, որովհետեւ այդպես վարվել ու վարվում են դժբախտ մարդիկ, որոնք այստեղ էլ նույն վարքագծով են ապրում, բայց միշտ խոսում են հայրենիքի հանդեպ տածած սիրուց, թուրքին մոռթելուց, բայց իրականում մենք բոլորս այստեղ ապրում ենք խիստ անձնական կյանքով, հայկական իրականությունից(կենսականություն) դուրս, որը շատ բնական երեւույթ է։

Այս ամենը ասում եմ, որ, երբ ինչ-որ մեկը փորձում է էժանագին տեքստերով շանտաժ անել պետությանը, հետն էլ հայենասիրական ճամարտակախոսություններով է զբաղվում, հաստատ համոզված եղեք, որ գործ ունեք դժբախտ ու չկայացած մեկի հետ, որի համար այսպես, թե այնպես պետությունը երբեք արժեք չի լինի, իսկ նմաններին ցանկացած հարցով կարող են օգտագործել ու դեն նետել։

Վերջում չմոռանամ ասել, որ չի կարելի ամեն մեկին արվեստի գործիչ համարել, ախր մի քիչ նմանատիպ եզրույթների հանդեպ պետք է զգույշ լինել»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3296642993763416

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ