fbpx
Քաղաքականություն

Կարծու՞մ եք պատահական է, որ սպառնում են օգոստոսից սկսել իրենց հուժկու պայքարը. Այվազյան

Narek Ayvazyan

Azat.tv-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.

«Ժողովրդի պարտությունը հիմա կարա լինի, որ Լավրովյան պլան 2-ին նվիրված շարժումն եղավ առհասարակ, և այդ ուժերը խորհրդարանական մանդատները ցած չեն դնում: Հատկապես այն հատվածի պարտությունը, որը հույսով ու հավատով էր լցված կեղծ փրկիչների Լաոյին զարթնացնելու գործի հանդեպ:

Իսկ այդ շարժման կազմակերպիչները իրենց բնականաբար պարտված չեն համարում, ընդհակառակը՝ իրենք իրենց հաղթած են համարում, նույնիսկ լրագրողներին նախատում են, որ չեն տեսնում իրենց ձեռքբերումները:

Ախր ո՞նց կարելի է չտեսնել, որ հակաիշխանությունը ոչ մի թթու տառ չի խոսում միջանցքային տրամաբանությամբ՝ ռուսական հսկողության, ճանապարհների ապաշրջափակման ու պարզեցված ընթացակարգով ադրբեջանական և թուրքական տրանսպորտի Հայաստանով անցուդարձի մասին Լավրովի հայտարարության դեմ:

Ոչ մի խոսք չեն ասում սահմանագծման ու սահմանազատման Վիկտորովիչի հայտարարության մասին:
Ոչ մի բառ՝ գերիների վերադարձման ու Արցախի կարգավիճակի մասին լռող, կամ ավելի ճիշտ՝ իրենց ու իրենց միակ ընդդիմադիր իշխանությանը լռեցնող Լավրովի լռության մասին:

Կարծու՞մ եք պատահական է, որ սպառնում են օգոստոսից սկսելու իրենց հուժկու պայքարը: Ենթադրում եմ, որ դա կանեն անկլավների հարցը տեղավորելու համար, ինչպես կամենա մեծն Պյուծին Լադիմիրչը»-գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ